հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում ծառատունկ կիրականացվի

Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում ծառատունկ կիրականացվի

Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա, կիրականացնի ծառատունկ: 

«Կատարվել է սանիտարական էտ, և ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ: Տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ: Ներկա են լինելու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալները, «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, կառավարության անդամներ: Ծառատունկը կմեկնարկի Մարզահամերգային համալիրի աջակողմյան հատվածից՝ ժամը 10:30-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: