շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ծեծկռտուք՝ Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահում. ՌԴ քաղաքացու են տեղափոխել հիվանդանոց

Ծեծկռտուք՝ Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահում. ՌԴ քաղաքացու են տեղափոխել հիվանդանոց

Միջադեպ է տեղի ունեցել Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 1991 թվականի ծնված Լոռու մարզի բնակիչը եւ Մոսկվա -Երեւան չվերթի ուղեւորը, որը եղել է ՌԴ քաղաքացի, վիճել են ու ժամանման սրահում կռիվ է սկսվել։

Ըստ մեզ հասած լուրերի՝ օդանավակայանի ժամանման սրահում հնչել են հայհոյանքներ, որից հետո բանը հասել է բռունցքներին։ Ծեծկռտուքին միջամտել են իրավապահները ու 1984 թվականին ծնված ՌԴ քաղաքացուն տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց։

  • Կիսվել: