երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Ծեծկռտուք՝ քրեակատարողական ծառայության «Ոստիկանների բանտում». կան վիրավորներ

Ծեծկռտուք՝ քրեակատարողական ծառայության «Ոստիկանների բանտում». կան վիրավորներ

Նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» (ժողովրդին հայտնի ոստիկանների) բանտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը ստացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։

Ըստ տեղեկությունների, այդ օրը վիճաբանության ժամանակ դատապարտյալներ Էդգար Հ-ն և Ռազմիկ Մ-ն փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 195 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

  • Կիսվել: