Ծառուկյանի աջակիցներին բերման են ենթարկում․ ոստիկանները շրջափակել են այգու մուտքերը (ուղիղ)
Մինչ Ազգային ժողովում քննարկվում են ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդագրերը՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ, ԲՀԿ առաջնորդի կողմնակիցները հավաք են անցկացնում ԱԺ շենքի դիմաց։
Ցուցարարները տեղափոխվել են Սիրահարների այգի։ Ոստիկանները նրանց բերման են ենթրակում ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։
Գործողություններին հետևեք ուղիղ հեռարձակմամբ։



