երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ծառի ճյուղն ընկել և մասնակի փակել է ավտոճանապարհը

Ծառի ճյուղն ընկել և մասնակի փակել է ավտոճանապարհը

Հոկտեմբերի 11-ին, ժամը 23։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին ծառի ճյուղը ընկել և մասնակի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի

  • Կիսվել: