չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ծաղկաձորը ԱՊՀ ամենահանրահայտ լեռնադահուկային հանգստավայրերի թոփ-3-ում է

Ծաղկաձորը ԱՊՀ ամենահանրահայտ լեռնադահուկային հանգստավայրերի թոփ-3-ում է

ТурСтат պորտալը ներկայացրել է ԱՊՀ պետությունների հանրահայտ լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշը, որոնք շատ հարմար են ձմռան հանգստի եւ Նոր տարին նշելու համար։

Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի լեռնադահուկային հանգստավայրերը կազմել են ձմեռային լավագույն հանգստավայրերի առաջին եռյակը ԱՊՀ երկրներում։

«ՏուրՍտատ»-ի տվյալներով՝ ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերի թոփ-3-ում են Շիմբուլակը, Կարակոլը եւ Ծաղկաձորը։

Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրը գտնվում է Երեւանից 50 կիլոմետր հյուսիս-արեւելք։ Ծաղկաձորում, ծովի մակերեւույթից 2 800-2 300 մետր բարձրության վրա,  կան սահուղիներ դահուկների եւ սնոուբորդի համար։

Վարկանիշը կազմվել է ԱՊՀ երկրների լեռնադահուկային հանգստավայրերի հանրահայտության հետազոտության արդյունքների հիման վրա։

  • Կիսվել: