երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ծաղկաձորում վթարի ենթարկված 37-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

Ծաղկաձորում վթարի ենթարկված 37-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

Հունվարի 1-ին՝ ժամը 11.40-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի մեքենան Ծաղկաձոր քաղաքի «Կոսմոս» խաղատան մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Վարորդը՝ 37-ամյա Աշոտ Հարությունյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: