չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ծաղկաձորում 28-ամյա վարորդը՝ ոչ սթափ, BMW-ով կողաշրջվել ու հայտնվել է սելավատարում

Ծաղկաձորում 28-ամյա վարորդը՝ ոչ սթափ, BMW-ով կողաշրջվել ու հայտնվել է սելավատարում

Այսօր՝ փետրվարի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Ռաֆիկ Նուբարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում՝ «Աղ ու հաց» ռեստորանային համալիրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել սելավատարում։ 

Վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության.նա եղել է ոչ սթափ։

  • Կիսվել: