Ծաղիկների, բույսերի և մարտի 8-յան նվերների Փառատոն Դիանա Աբգար այգում
Մարտի 8 և 9-ին Կանանց Միջազգային օրը՝ մարտի 8 և 9ին սիրով հրավիրում ենք Ձեզ Սիզընս այգի, մասնակցելու՝ Հայաստանում կայանալիք ամենայուրօրինակ փառատոնին՝ «Ծաղիկների Փառատոնին»։ Ծաղիկների և բույսերի փառատոնը Հայաստանում իրականացվող ամենագեղեցիկ միջոցառումներից մեկն է։
Մեկ հարթակում հավաքվում են ծաղիկների և բույսերի ոլորտի բոլոր ներկայացուցիչները, սա թույլ է տալիս ստեղծել նոր գործարար կապեր, զարգացնել ծաղիկների և բույսերի ոլորտը Հայաստանում, ինչպես նաև տալ մարդկանց հնարավորություն ծանոթանալ բույսերի և ծաղիկների խնամքի, աճի հետ կապված բոլոր մանրամսներին և ավելի գրագետ մոտենալ այս ոլորտին։
Այգում այդ օրերին կգործի ծաղիկների, բույսերի, ձեռագործ իրերի յուրօրինակ տեսականու ցուցահանդես վաճառք, ծաղիկների շատ գեղեցիկ ֆոտոզոնա, որտեղ միջոցառման այցելուները կարող են անվճար լուսանկարվել, ազգային մեծ շուրջ պար, վարպետաց դասեր, բույսերի խնամք, կավագործություն, բույսերի վերատնկում, անակնկալ ֆլեշմոբ:
Տարեց կանայք կստանան նվեր ծաղիկներ։ Բոլորով միասին կստեղծենք ծաղկային նկար մեր մատնահետքերով։ Համերգային ծրագիր՝ DJ-ներ, Lara Atoyan + DJ Roma, Armi + DJ Special: Երկու օր շարունակ միասին կվայելենք՝ ծաղկաբույր և ծաղկառատ փառատոն: