շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թռչկանի ջրվեժի ճանապարհին վթարի հետևանքով «ՈՒԱԶ»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Թռչկանի ջրվեժի ճանապարհին վթարի հետևանքով «ՈՒԱԶ»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մեծ Պարնի-Թռչկանի ջրվեժ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

62-ամյա ուղևոր Գագիկ Շահբազյանը մահացել է, իսկ 73-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին «ՈՒԱԶ»-ի 73-ամյա վարորդը՝ Անդրանիկ Օխանյանը, հիվանդանոցում մահացել է:

Քննությունը շարունակվում է:

  • Կիսվել: