ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Թռչկանի ջրվեժի մոտ մեքենան սահել է դեպի ձորը

Թռչկանի ջրվեժի մոտ մեքենան սահել է դեպի ձորը

Հունվարի 30-ին, ժամը 18:28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թռչկանի ջրվեժի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները « VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։

  • Կիսվել: