երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Տրանսպորտում ուղևորը ապակի է կոտրել, նոր տեղադրված բիոզուգարանն էլ նետել են ձորը. Ավինյանը՝ խուլիգանական դեպքերի մասին

Տրանսպորտում ուղևորը ապակի է կոտրել, նոր տեղադրված բիոզուգարանն էլ նետել են ձորը. Ավինյանը՝ խուլիգանական դեպքերի մասին

Ուրբաթ օրը միջադեպ է տեղի ունեցել: Ուղևորը վթարային մուրճով կոտրել է ապակին: Տեղում վարորդը կանխել է, ուղևորի ձեռքից բռնել է: Կանչել են ոստիկանություն և ձերբակալել: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ խուլիգանական նման պահվածքը չի կարելի հանդուրժել: 

«Շատ ցավալի է, որ նման դեպքեր ունենք։ Կարծում եմ, որ ընկալում պետք է լինի, որ այդ ավտոբուսները, հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն են։ Այսինքն՝ եթե մենք մեր սեփականության նկատմամբ այդպիսի վերաբերմունք ունենք, համապատասխան արձագանք պետք է լինի: Կարծում եմ՝ շատ ադեկվատ և ճիշտ պահվածք է եղել»,- ասաց քաղաքապետը:

Ավինյանը նաև շնորհակալություն հայտնեց վարորդներին համբերության համար: 

«Ավելի ու ավելի շատ վարորդներ համբերատար իրենց աշխատանքը կատարում են, չնայած այս օրերին տեղ-տեղ հնարավոր է, որ իրենց նյարդերն էլ տեղի տան։ Բայց ես խնդրում եմ մեր վարորդներին՝ մնալ հանգիստ, կատարել իրենց աշխատանքը, չտրվել սադրանքներին»,- ասաց նա, նաև տեղեկացրեց, որ վարորդների բարձրացրած խնդիրները հերթով լուծվում են, իսկ աշխատավարձերը վճարվում են արտաժամյա:

Ինչ վերաբերում է բիոզուգարանների տեղադրմանը, ապա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվեց, որ եղել է դեպք, երբ տեղադրված բիոզուգարանը նետել են ձորը:

  • Կիսվել: