չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թոշակառուները հետվճար կստանան նաև 2023թ-ին. անկանխիկ վճարումների թիվը քառապատկվել է

Թոշակառուները հետվճար կստանան նաև 2023թ-ին. անկանխիկ վճարումների թիվը քառապատկվել է

Կենսաթոշակառուներին անկանխիկ առևտրի դիմաց հետվճարները տրամադրելու գործընթացը պետք է դարձնել շարունակական։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով։
 
Գործող համակարգը, որի ավարտի վերջնաժամկետը 2022թ–ի դեկտեմբերի 31–ն է, երկարացվել է ևս կես տարով` մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:
 
Պաշտոնական վիճակագրության համաձայն`2022 նոյեմբեր ամսին 59 000 թոշակառուներ 1 մլրդ 950 մլն անկանխիկ գործարք են կատարել, ինչը 4 անգամ գերազանցում է ծրագրի մեկնարկին կատարված գործարքների թիվը։
Որպես կատարված գործարքների հետվճար պետբյուջեից հատկացվել է 195 մլն դրամ, որը յուրաքանչյուր թոշակառուի հաշվարկով կազմում է միջինը 3100 դրամ։
Նշենք, որ կենսաթոշակառուների ծախսերն ուղղվել են առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռք բերմանը (դեղորայք, սննդամթերք և այլն) և կոմունալ վճարումներին:
Հետվճարի համակարգը հաստատվել է կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի որոշմամբ` 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար։

  • Կիսվել: