Տորք Անգեղ արձանի հարակից տարածքի շինաշխատանքների 2-րդ փուլն ընթացքի մեջ է
Տորք Անգեղ արձանի հարակից տարածքի շինարարական աշխատանքների երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ տեղեկացնելով, որ ներկայումս իրականացվում են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, հողի լիցքի բետոնացման աշխատանքներ, ինչպես նաև Հովհաննիսյան փողոցում կոյուղագծի և ջրահեռացման համակարգերի անցկացման գործընթաց։
Աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանված 2026 թ. 4-րդ եռամսյակը։
Քաղաքապետն արձանագրեց, որ շատ կարևոր և որակով նախագիծ է, և առաջարկեց վերանայել հետիոտնային անցումների հետ կապված լուծումները։