ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թող պարեկներին տրվող փողով պայմաններ ստեղծեն, որ զինվորները բաց երկնքի տակ չքնեն, ոստիկանապետություն են սարքում․ զոհվածի ծնող

Թող պարեկներին տրվող փողով պայմաններ ստեղծեն, որ զինվորները բաց երկնքի տակ չքնեն, ոստիկանապետություն են սարքում․ զոհվածի ծնող

Նույն բանը, ինչ արվել է 44-օրյա պատերազմի ընթացքում, հետևողականորեն անում են հիմա, բանակը քանդելու գործընթացի մեջ են։ Այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։

«Եթե ուշադիր եք եղել, Կառավարության նիստերի ժամանակ անընդհատ ներկայացնում է, որ տեսեք՝ ինչ ոստիկանական համակարգ ենք ստեղծում, պարեկների նոր խմբեր ենք ստեղծում, բայց նույն ոգևորվածությամբ չենք տեսել, որ բանակի մասին խոսի, խրախուսական մի բան ասի, ոգևորի։

Տեղեկություն ունենք, որ շատ զինվորներ ցանկություն են հայտնում դուրս գալ բանակից ու մտնել պարեկային ծառայության, որտեղ իրենց ավելի հարգալից են վերաբերում, ավելի բարձր աշխատավարձ են տալիս»,- ասաց նա։

Ամեն ինչ անում են ոստիկանական պետություն ստեղծելու համար։ Պարզ օրինակ, որ օր օրի պարեկները շատանում են, նոր մեքենաներ են ձեռք բերում, այդ գումարներով կարող են մեր զինվորների համար համապատասխան պայմաններ ստեղծել, որ բաց երկնքի տակ չմնան և սահմանները ապահովված լինեն»,- ասաց նա։

Խոսելով 2-րդ բանակային կորպուսում զինվորական կացարանի հրդեհի մասին` զինվորի հայրը նշեց, որ խնդիր է դրված գլխատել 2-րդ բանակային կորպուսը։

  • Կիսվել: