շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Թող այս սրբազան տոնը լցնի մեր տները լույսով, ջերմությամբ և սիրով․ Նախագահի ուղեձը

Թող այս սրբազան տոնը լցնի մեր տները լույսով, ջերմությամբ և սիրով․ Նախագահի ուղեձը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հրապարալել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, որում մասնավորապես, ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

Այս օրը հայոց եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծնունդն ու Աստվածհայտնությունը, որը խորհրդանշում է հոգևոր վերածնունդ, մաքրագործում և նոր սկիզբ:

Թող այս սրբազան տոնը լցնի մեր տները լույսով, ջերմությամբ և սիրով:
Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին, ամրապնդի մեր հավատը և ոգեշնչի մեզ՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա:

Թող խաղաղությունը և բարօրությունը տիրեն մեր երկրում և յուրաքանչյուրի օջախում: Աստված պահապան մեր ժողովրդին և պետությանը:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ,
Մեզ և ձեզ մեծ ավետիս»,- նշված է նախագահի ուղերձում։

  • Կիսվել: