շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՏԿԵ փոխնախարարն ու Արմավիրի մարզպետը դիտարկել են մարզի մի շարք բնակավայրերում պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը

ՏԿԵ փոխնախարարն ու Արմավիրի մարզպետը դիտարկել են մարզի մի շարք բնակավայրերում պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանը Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այսօր դիտարկել են մարզի մի շարք բնակավայրերում պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը, հայտնում են ՏԿԵՆ-ից: 

՛՛Առաջին կանգառը Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղի մանկապարտեզն էր: Փոխնախարարն ու մարզպետը ծանոթացել են արդեն ավարտված և շահագործման հանձնված մանկապարտեզում կատարված աշխատանքներին:

Ոսկեհատ գյուղի մանկապարտեզի վերանորոգում ենթածրագրի արժեքը 37,94 մլն ՀՀ դրամ էր, որն իրականացվել է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Վերանորոգվել է Ոսկեհատի մանկապարտեզը՝ 460քմ մակերեսով, սաների թիվը՝ 35 երեխա:

Հաջորդ կանգառը Էջմիածին քաղաքի՝ պետական ծրագրով կառուցվող թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզն էր:

Ծրագրի արժեքը 270․5 մլն ՀՀ դրամ է, ֆինանսավորումն իրականացվելու է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Հիմնանորոգվող մանկապարտեզն ունի 2427.6 քմ մակերես, սաների թիվը՝ 174:

Հաջորդիվ այցելել են Մեծամոր համայնքի վարչական շենք: Պետական ծրագրով կառուցվող շենքի մեկնարկը տրվել էր 2023 թվականին, ավարտը նախատեսվում է 2024թ-ին: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 252մլն 425,0 ՀՀ դրամ է (35% կառավարության, 65% համայնքի համաֆիանսավորմամբ)։

Հիմնանորոգվող շենքի մակերեսը կազմում է 915,4 քմ։

Արգավանդ գյուղում դիտարկվել է բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում ենթածրագիրը՝ 115,97 մլն ՀՀ դրամ արժեքով, 60% կառավարության և 60% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Տալվորիկ գյուղում ծանոթացել են Գևորգ Չավուշի փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքներին։

Ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 35.3 մլն դրամ է (60% համայնքի, 40% պետության համաֆինանսավորմամբ):

Եղել են նաև Հուշակերտ գյուղում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվող մանկապարտեզի աշխատանքներին:

Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 102 մլն 37 ՀՀ դրամ:
Ֆինանսավորումն իրականացվելու է 30% համայնքի և 70% պետության համաֆինանսավորմամբ:

Շրջայցի վերջին կանգառը Արմավիր համայնքի Արաքս և Սարդարապատ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվող մանկապարտեզներն էին։

Արաքս գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ենթածրագրի ընդհանուր արժեքը՝ 279 մլն 930.416 ՀՀ դրամ է (30% համայնքի, 70% պետության համաֆինասնավորմամբ)։

Սարդարապատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում, գազաֆիկացում և ջեռուցման համակարգի կառուցման ենթածրագրի արժեքը՝ 20 մլն 887.690 ՀՀ դրամ (30% համայնքի, 70% պետության համաֆինասնավորմամբ):

Կառուցվող ու վերակառուցվող բոլոր օբյեկտներում շինարարների հետ զրույցում խիստ կարևորվել է աշխատանքները բարձր որակով և սահմանված ժամկետներում կատարելու անհրաժեշտությունը:

Պետական համաֆինանսավորման և այլ ծրագրերով իրականացվող աշխատանքների մշտադիտարկումները և հսկողությունը կրելու է շարունակական բնույթ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: