ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՏԿԵ նախարարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ ջրային ոլորտում առկա համագործակցության խորացումը

ՏԿԵ նախարարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ ջրային ոլորտում առկա համագործակցության խորացումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունը, հատկապես ջրային ոլորտում առկա համագործակցության խորացումը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ջրամբարաշինության ոլորտում ՀԲ-ի կողմից տեխնիկական աջակցություն տրամադրելու, ոռոգման և ջրի կառավարման ոլորտի մոնիթորինգային համակարգի մշակման վերաբերյալ հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում նախարարության կողմից կներկայացվեն կոնկրետ ուղղություններ, որոնց մասով կտրամադրվի ՀԲ աջակցությունը։ Այդ ուղղությունների համար ՀԲ-ն կմշակի և կներկայացնի ծրագրային առաջարկներ հետագա քննարկման համար։

 

  • Կիսվել: