շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՏԿԵ նախարարի խորհրդականը ծանոթացել է Հրազդանի 4 մանկապարտեզներում ընթացող շինաշխատանքներին, տվել հանձնարարականներ

ՏԿԵ նախարարի խորհրդականը ծանոթացել է Հրազդանի 4 մանկապարտեզներում ընթացող շինաշխատանքներին, տվել հանձնարարականներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արամ Մելքոնյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզ՝ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով։
 
Նախարարի խորհրդականն այցի շրջանակներում ծանոթացել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի 4 մանկապարտեզում (Հրազդանի թիվ 4, 6,8 և 11) կատարված և ընթացող շինարարական աշխատանքներին։
 
Արձանագրված թերությունների վերաբերյալ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ։
 
 
 
Ընդգծվել է շինարարությունը սահմանված ժամկետներում և բարձր որակով կատարելու անհրաժեշտությունը։

  • Կիսվել: