շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Մոսկվայի հայկական եկեղեցում

Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Մոսկվայի հայկական եկեղեցում

Ռեժիսոր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին Մոսկվայի Օլիմպիական պողոտայի վրա գտնվող հայկական եկեղեցում: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է նրա այրին՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Նրանք, ովքեր անձամբ չեն ճանաչել Տիգրանին, բայց դեռ սիրում են նրան և ցանկանում են հրաժեշտ տալ, կարող են դա անել կիրակի օրը՝ ժամը 15:00-ից, Մոսկվայի ժամանակով, Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցում»,-գրել է նա։

Քեոսայանը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ է։ Նա եղել է «Եվրասիա-Կինոֆեստ» միջազգային կինոփառատոնի նախագահը և Ռուսաստանի պրոդյուսերների և կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ: Ընդհանուր առմամբ, ռեժիսորը նկարահանել է ավելի քան 15 ֆիլմ և սերիալ:

Քեոսայանը նաև մի քանի հաղորդումներ է վարել ռուսական հեռուստատեսությամբ:

  • Կիսվել: