ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տիգրան Ավինյանը Մուշավան թաղամասում հանդիպել է քաղաքացիների հետ

Տիգրան Ավինյանը Մուշավան թաղամասում հանդիպել է քաղաքացիների հետ

Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում հանդիպեցի մեր քաղաքացիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Խոսել ենք թաղամասի տարիներ շարունակ կուտակված խնդիրներից (կոյուղի, տրանսպորտ, թափառող շներ, ճանապարհներ), որոնց լուծման ուղղությամբ արդեն իսկ ընթանում են կամ նախատեսվում են աշխատանքներ:

Շնորհակալ եմ մուշավանցիներից ուղիղ և անմիջական շփման համար: Հետևողական ենք լինելու բոլոր աշխատանքների ժամանակին և պատշաճ կատարման ուղղությամբ»,- գրել է նա:

 

  • Կիսվել: