կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Տղամարդու մոտ շուրջ 7 գրամ մարիխուանա կար. Երևանի պարեկների բացահայտումը

Տղամարդու մոտ շուրջ 7 գրամ մարիխուանա կար. Երևանի պարեկների բացահայտումը

Դեկտեմբերի 16-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Գևորգ Չաուշի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Մաշտոցի բաժին են տարել 31, 32 և 36 տարեկան երեք երևանցիների։ 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 7 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված ու ծալովի դանակ։

Ոստիկանությունից հայտնում են, որ 4երբակալվելու պահին տղամարդիկ մեքենայից նետել են մարիխուանայի նմանվող զանգվածներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են:

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։

  • Կիսվել: