Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն. ՆԳՆ
Այսօր համացանցում տարածվել է տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանության աշխատակիցը ծեծում և հայհոյում է բերման ենթարկված քաղաքացուն, այս առընչությամբ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է․
"Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։"
Տեսանյութը՝ դիտեք այստեղ։


