Տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թաքցրած հեռախոս
Հունվարի 23-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու հսկիչ-անցագրային կետի դիմաց գտնվող զննությունների համար նախատեսված սենյակում ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ռ. Ա.-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա. Ս.-ին: Արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ թաքցրած ներքնազգեստում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: