ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Օգոստոսի 31-ին ՀայՓոստի փոստային բաժանմունքների կողմից սպասարկում չի իրականացվելու

Օգոստոսի 31-ին ՀայՓոստի փոստային բաժանմունքների կողմից սպասարկում չի իրականացվելու

ՀայՓոստը տեղեկացնում է, որ տեխնիկական վերազինման նպատակով օգոստոսի 31-ին ընկերության բոլոր փոստային բաժանմունքների կողմից սպասարկում չի իրականացվելու:

Տեխնիկական վերազինման շրջանակում ՀայՓոստում ներդրվելու է նոր Phoenix գործառնական ծրագիր, որը մշակցված է բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած ՀայՓոստի IT դուստր iNovation ընկերության կողմից: Նոր ծրագրային ապահովումը հնարավորություն կտա բարձրացնել ընկերության ծառայությունների մատուցման և սպասարկման որակը, ինչպես նաև կրճատել առաքման ժամկետները:

  • Կիսվել: