երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Թեհրանից Երևան երկու չվերթ Է չեղարկվել

Թեհրանից Երևան երկու չվերթ Է չեղարկվել

Իրանից Երևան միանգամից երկու չվերթ չեղարկվել է։ Այս մասին է վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակը, տեղեկացնում է Սպուտնիկ Արմենիա-ն:

Մասնավորապես, հունվարի 27-ին և 28-ին չեն իրականացվելու «Fly Kish» և «Flysepehran» ավիաընկերությունների Թեհրան-Երևան չվերթերը:

Այսպես, Թեհրանից Երևան չվերթը պետք է կայանար հունվարի 27-ին՝ ժամը 14:45-ին և հունվարի 28-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում: Սակայն երկու թռիչքներն էլ չեղարկվել են անհայտ պատճառներով։

Ընդ որում, «Զվարթնոց» օդանավակայան ուշացումով կժամանեն օդանավեր Մոսկվայից («FlyOne» ավիաընկերություն), Ուֆայից («Azimuth» ավիաընկերություն) և Փարիզից («Wizz Аir» ավիաընկերություն):

  • Կիսվել: