Տեղի կունենա «Խաղաղության գույնը» բարեգործական ցուցահանդես-վաճառքի երկրորդ փուլը
Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Խաղաղության գույնը» բարեգործական ցուցահանդես-վաճառքի երկրորդ փուլը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ավելի քան հարյուր արվեստագետի գործերի վաճառքի շահույթն ուղղվելու է Հայաստանի սահմանապահ գյուղերում ապրող երեխաներին կրթելուն և զարգացնելուն: