շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Տեղի է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստը

Տեղի է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստը

2024 թվականի նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նիստը, որի ընթացքում  Խորհուրդն ի թիվս այլնի ընկերության բաժնետերերին առաջարկ է ներկայացրել 2023 թվականի գործունեության արդյունքներով ընկերության կուտակված ընդհանուր զուտ շահույթից (ներառյալ նախորդ տարիները) տարեկան շահութաբաժիններ վճարել։

2024 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ընկերության բաժնետերերի ժողովը, որի ընթացքում ընկերության բաժնետերերը քննարկել են ընկերության 2023 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշռի,  շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման, ինչպես նաև տարեկան շահաբաժինների վճարելու հարցերը, ինչի արդյունքում ընկերության բաժնետերերի ժողովը որոշել է 2023 թվականի գործունեության արդյունքներով ընկերության կուտակված ընդհանուր զուտ շահույթից (ներառյալ նախորդ տարիները) տարեկան շահութաբաժիններ վճարել ընդհանուր 152 միլիարդ ՀՀ դրամի չափով՝ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնետերերի մասնակցության չափին համամասնորեն:

  • Կիսվել: