շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհի տարբեր հատվածների հիմնանորոգման և կառուցման շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհի տարբեր հատվածների հիմնանորոգման և կառուցման շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային Տրանշ-4 ծրագրի Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման և Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ ճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի անդամներից բացի, մասնակցում էին նաև հայտ ներկայացրած ընկերությունների լիազոր ներկայացուցիչներ, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Նիստի ընթացքում բացվել են կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը։

Ընթացակարգի պահանջներին համապատասխան՝ հանձնաժողով անդամները կուսումնասիրեն հայտերը՝ մրցութային փաստաթղթերը, տեխնիկական և ֆինանսական առաջարկների համապատասխանությունը մրցույթի պահանջներին։

Հիշեցնենք, որ Տրանշ-4-ի նշված 32կմ ընդհանուր երկարությամբ երկու ճանապարհահատվածներում նախատեսված է կառուցել 18 կամուրջ և 3 թունել, որոնցից ամենաերկարը լինելու է 7.5կմ։

Շինաշխատանքները ֆինանսավորվելու են Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: