հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է

Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է

Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից տեղափոխվել ու Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք, որը գործարկվելու է 2025 թվականի հունվարի 15-ից։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

  • Կիսվել: