երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թե ինչպես կարելի է նիհարել տոներից հետո

Թե ինչպես կարելի է նիհարել տոներից հետո

Հոգեթերապևտ և սննդաբան Սերգեյ Օբլոժկոն ասել է, որ հաճախ Ամանորի տոներին շատ ուտելը պայմանավորված է նրանով, որ մարդիկ ցանկանում են հանգստանալ և հաճույք ստանալ, այլ ոչ թե այն պատճառով, որ իսկապես քաղցած են։

«Տոների ժամանակ մենք հիմնականում ուտում ենք հաճույքի համար, և, ցավոք, եթե մարդն ուտում է հաճույքի համար, նա շատ դժվարությաամբ է զգում, թե երբ է պետք կանգ առնել»,- պարզաբանել է մասնագետը։
 

Դիետոլոգը խորհուրդ է տվել նախկին կազմվածքին վերադառնալու համար կազմակերպել հագեցնող, ծավալուն ու համեղ բեռնաթափման օրեր, որոնք միաժամանակ կալորիականության դեֆիցիտ կստեղծեն։ Օրինակ՝ դիետիկ կաղամբի ռուլետները կարող են հիանալի ուտեստ լինել օրգանիզմը բեռնաթափելու համար։ Անհրաժեշտ է անյուղ միս վերցնել՝ հավի կամ հորթի, սունկ և կաղամբի տերև։ Կստանանք լցոնած կաղամբ, որի մեջ 100 գրամում կլինի 40-50 կիլոկալորիա։ Ընդ որում, ճաշատեսակը կպարունակի և՛ սպիտակուցներ, և՛ ածխաջրեր, և՛ մանրաթելեր: Թթվասերի փոխարեն կարելի է վրան փափուկ կաթնաշոռ քսել, իսկ հետո խմել ցածր կալորիականությամբ ըմպելիք։ Կստացվի շատ ծավալուն, բայց միևնույն ժամանակ ցածր կալորիականությամբ ուտեստ, ասել է նա:

Իր հերթին, դիետոլոգ-էնդոկրինոլոգ Մաիրա Ռաուն ասել է, որ պետք է փորձել ըմպելիքների մեջ շաքար չավելացնել և բավարար քանակությամբ ջուր խմել ուտելուց առաջ, ընթացքում և հետո:

Բացի այդ, դիետոլոգներն ընդգծել են, որ ոչ մի դեպքում չի կարելի քաղցած մնալ նիհարելու համար։
Նրանք նաև զգուշացրել են այս հարցում լուծողականների և միզամուղ միջոցների անարդյունավետության մասին, որոնք միայն հեղուկ են հեռացնում օրգանիզմից, բայց չեն ազդում ճարպային զանգվածի քանակի վրա։ Բացի այդ, քաղցածության երկարատև դրվագները կարող են հանգեցնել լեղաքարային հիվանդության զարգացմանը:

 

  • Կիսվել: