Թե ինչ կկոչվի էդ կենտրոնը, դեռ կորոշենք. Ավինյանի կոպիտ ձևով ընդհատեց պաշտոնյային
Բագրատունյաց 48/1 հասցեում գտնվող Գեղասահքի նախկին մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի վերաբերյալ նախկինում մի քանի կառույցների կողմից եղել են առաջարկություններ, որոնք հաշվի են առնվել և համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո կրկին կուղարկենք համալիր փորձաքննության։ Նախատեսվում է 2026 թվականի առաջին եռամսյակի վերջին կազմել շինաշխատանքների ձեռքբերման գնման գործընթաց։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործկարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության և բարեկարգման վարչության հպետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։
«Վերակառուցման արդյունքում մարզադպրոցը կկոչվի Երևանի մենապայքարային մարզաձևերի սպորտային վարպետության...»,– Թևոսյանը չհասցրեց ավարտել խոսքը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոշտ ձևով ընդհատեց նրան՝ նշելով. «Թե ինչ կկոչվի դեռ կորոշենք»։


