հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՃՏՊ Թբիլիսյան խճուղում՝ չորս ավտոմեքենայի մասնակցությամբ․ կան տուժածներ

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում՝ չորս ավտոմեքենայի մասնակցությամբ․ կան տուժածներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ապրիլի 1-ին, ժամը 14։02-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Կ․ Պ․, ծնված 1983 թ.), «Subaru» (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1953 թ.), «Nissan Tiida» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1988 թ.) և «VAZ-2121» (վարորդ` Թ. Տ., ծնված 1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևորներ Ա․ Գ․-ին (ծնված 1989 թ.) և Հ․ Հ․-ին (ծնված 1951 թ.), ինչպես նաև «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Վ․ Հ․-ին (ծնված 1987 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Կ. Պ․-ն և Վ. Հ․-ն հոսպիտալացվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, իսկ Ա. Գ․-ն և Հ. Հ․-ն՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

«Subaru» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Մ․ Գ․-ն (ծնված 1951 թ.) և Ս․ Կ․-ն (ծնված 2012 թ.) ինքնուրույն մոտեցել են «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra G» և «Nissan Tiida» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

 

  • Կիսվել: