երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mitsubishi Grandis»-ը և «Mercedes-Benz»-ը․ կան տուժածներ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mitsubishi Grandis»-ը և «Mercedes-Benz»-ը․ կան տուժածներ

Հունվարի 2-ին, ժամը 09:34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1987 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Վ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորին․ վերջիններս հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

  • Կիսվել: