ՃՏՊ Շինրարաներ-Լենինգրադյան խաչմերուկում. կա տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 19-ին, ժամը 23։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շինարարների եւ Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Chevrolet Aveo» (վարորդ՝ Ռաֆայել Հ․, ծնված 1986 թ․) եւ «Lada Priora» (վարորդ՝ Գարիկ Վ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Ռաֆայել Հ․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։



