շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՃՏՊ Մյասնիկյան-Դալարիկ տանող ավտոճանապարհին. կա վիրավոր

ՃՏՊ Մյասնիկյան-Դալարիկ տանող ավտոճանապարհին. կա վիրավոր

Հունիսի 4-ին, ժամը 11:42-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մյասնիկյան-Դալարիկ տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել է և հայտնվել դաշտում:

Փրկարարները «Gaz2124» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Ա․-ին (ծնված 1960 թ.) դուրս են բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը տեղափոխվել է Արմավիրի ԲԿ:

  • Կիսվել: