շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
ՃՏՊ Կապան քաղաքում. կան զոհ և մեկ տուժած

ՃՏՊ Կապան քաղաքում. կան զոհ և մեկ տուժած

Հունվարի 17-ին, ժամը 17:42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը նշում է, որ կան զոհ ու տուժած, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: