երկուշաբթի, սեպտեմբեր 26
26 / 9 / 2022
ՃՏՊ-ի հետևանքով միակողմանի դարձած Երևան-Մեղրի ավտոճանապարհն արդեն երթևեկելի է

ՃՏՊ-ի հետևանքով միակողմանի դարձած Երևան-Մեղրի ավտոճանապարհն արդեն երթևեկելի է

Սեպտեմբերի 20-ին, ժամը 10։50-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Սարավան գյուղից «Զանգեր» գնացող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Վ․ Մ․ ծնված 1989 թ․) մակնիշի բեռնատարը և «JAC» (վարորդ՝ Յ․ Ս․ ծնված 1960 թ․) մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռնը, ինչի հետևանքով ավտոցիստեռնը կողաշրջվել է․ ճանապարհը միակողմանի փակ է։

Դեպքի վայրում գտնվող ԱԻՆ Բժշկական ապահովման վարչության աշխատակիցները տուժածներին տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն։

Հատուկ տեխնիկայի օգնությամբ «JAC» մակնիշի ավտոցիստեռնը ուղղվել և դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը դարձել է երթևեկելի։

  • Կիսվել: