շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՃՏՊ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին․ տուժածներ չկան

ՃՏՊ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին․ տուժածներ չկան

Փետրվարի 19-ին, ժամը 18:58-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Քոբայր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Ն․, ծնված 1990 թ․) շրջվել է․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ 

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել այն և սահմանազատել տարածքը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

  • Կիսվել: