հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն

ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն

Ապրիլի 8-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումներ։

Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 4, փոխարինված համարանիշներով՝ 2, առանց փաստաթղթերի՝ 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 7 մեքենա։

Հայտնաբերվեց 1 տրանսպորտային միջոց, որի վրա տեղադրված էր ստանդարտին չհամապատասխանող լուսային սարքավորում։ Բոլոր խախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ 

 

  • Կիսվել: