չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ճապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ-ին կտրամադրի օդի հիմնական աղտոտիչների ավտոմատ դիտարկման սարքավորումներ. դրանք կտեղադրվեն Երևանում

Ճապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ-ին կտրամադրի օդի հիմնական աղտոտիչների ավտոմատ դիտարկման սարքավորումներ. դրանք կտեղադրվեն Երևանում

Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագիրը:

Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ-ում մթնլորոտային օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին թե՛ կիրառվող տեխնոլոգիաների և թե՛ դիտարկվող պարամետրերի տեսանկյունից:

Ճապոնական դրամաշնորհի շրջանակում տրամադրվելու են օդի հիմնական աղտոտիչների՝ ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի գետնամերձ օզոնի, կախված մասնիկների (PM10 և PM2.5) ավտոմատ դիտարկումների սարքավորումներ, որոնք կտեղադրվեն Երևան քաղաքի երեք վարչական շրջաններում՝ հնարավոր դարձնելով ունենալ օդի աղտոտվածության վերաբերյալ ավելի համապարփակ տվյալներ, որոնք իրական ժամանակում հասանելի կլինեն նաև հանրությանը։

Համաձայնագրի հաստատումը ՀՀ-ին թույլ կտա արդիականացնել ՀՀ-ում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը, զարգացնել տվյալների որակի հսկողությունը, կարողությունները, ինչպես նաև աջակցություն ապահովել ՀՀ-ում բնապահպանական խնդիրների լուծման համար։

  • Կիսվել: