կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորանի սկզբնամասում Lexus-ը վթարի է ենթարկվել

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզի «Չայնիի» ոլորանի սկզբնամասում Lexus-ը վթարի է ենթարկվել

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում հունվարի 5-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: 

Այդ օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, չմշակված ու բարձիթողի վիճակում գտնվող ճանապարհին հայտնվելով մերկասառույցի մեջ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշներին, շրջվել ու հայտնվել հանդիպակաց դիրքում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառակության Կոտայքի մարզի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանն ու գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

  • Կիսվել: