շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Toyota Camry-ն

Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Հրաչյա Քոչար-Կիևյան փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության էստակադայի տակ բախվել են 44-ամյա Վարդան Մանուչարյանի վարած Toyota Camry և 26-ամյա Գոռ Իսահակյանի վարած Toyota Hiace մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարկ Նարեկ Զոհրաբյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Սևյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

  • Կիսվել: