երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սանահին վանական համալիր տանող հատվածներում 1,5 ամիս իրականացվելու են պայթեցումներ. Ճանապարհը կփակվի

Սանահին վանական համալիր տանող հատվածներում 1,5 ամիս իրականացվելու են պայթեցումներ. Ճանապարհը կփակվի

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Տ-5-46‚ /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի կմ0+000-կմ9+300 և Տ-5-46 դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 15-ից մինչև մարտի 30-ը՝ ժամը 12.00-16.00 սահմաններում‚ կմ6+000-կմ9+000 տեղամասի առանձին հատվածներում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։

Կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ. 15-30 րոպե տեևողությամբ ճանապարհը պարբերաբար կփակվի երթևեկության համար։

Պատճառվող անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

  • Կիսվել: