հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ճանապարհային դեպարտամենտ»-ի գործադիր տնօրենն ու փոխտնօրենը ՏԿԵ նախարարին և ԻԻՀ դեսպանին են ներկայացրել ճանապարհային ոլորտի ծրագրերը

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի գործադիր տնօրենն ու փոխտնօրենը ՏԿԵ նախարարին և ԻԻՀ դեսպանին են ներկայացրել ճանապարհային ոլորտի ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հունվարի 20-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում կայացած ենթակառուցվածքների ոլորտում ներդրումային ծրագրերին նվիրված համաժողովի ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը ներկայացրել են ՀՀ ճանապարհային ենթակառուցվածքները, ճանապարհային ոլորտի ծրագրերը, ոլորտում ներդրումային հնարավորությունները։

Համաժողովին մասնակցած իրանական կազմակերպությունների անդամները ծանոթացել են նաև ՀՀ ենթակառուցվածքային այլ ոլորտների ծրագրերին, ՀՀ գնումների համակարգին։ Իրանի գործընկերներին է փոխանցվել ՀՀ-ում օտարերկրյա ընկերությունների գրանցման կարգի վերաբերյալ տեղեկատվություն։

Այցելություն է կայացել նաև Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ճանապարհահատվածներ, որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ։

 

 

  • Կիսվել: