չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ճանապարհային ցանցի արդիականացումը եղել և մնում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից. Խուդաթյան

Ճանապարհային ցանցի արդիականացումը եղել և մնում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից. Խուդաթյան

Աբու Դաբիում անցկացվող համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է «Կապակցված ազգեր. տրանսպորտի և ենթակառուցվածքների դերը կայուն զարգացման մեջ» խորագրով պանելային քննարկմանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
 
Ի պատասխան հնչած հարցերի` նախարարը նկատել է, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը համարում է ռազմավարական նշանակության, իսկ ճանապարհային ցանցի արդիականացումը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից։
 
Խուդաթյանը ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պատասխանել հարցերի։
 

  • Կիսվել: