ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում:

Ապրիլի 30-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Նիսան» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ. «Հոնդայի» ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 18.20-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 14.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 20.45-ին, Երևանի Երևանյան խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 29-ին, ժամը 21.30-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում «Օպել» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրի քարերին. 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքի վարչական տարածքի այգիներում տրակտորը կողաշրջվել է. տրակտորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


Ապրիլի 30-ին, ժամը 05.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Մարգարա-Էջմիածին ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 30-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121», «ԳԱԶ-Ա64» և «ԳԱԶ 2410» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: