երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Ճամբարակում ձյուն է տեղում, Լարսը բաց է

Ճամբարակում ձյուն է տեղում, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում։

Հանրապետության ճանապարհներն անցանելի են։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

  • Կիսվել: