կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ճամբարակ տանող ճանապարհին 43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր

Ճամբարակ տանող ճանապարհին 43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր

րեկ՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհից դեպի Ճամբարակ համայնք տանող հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Լիանա Գ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: