ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: